Հունիսի 27-28-ը փրկարարները բռնել են մի քանի տեսակի օձեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 28, 24News

օձեր

Հունիսի 27-28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: