Չեմ բացառում, որ գործառույթների մեջ կան թերացումներ․ Օսիպյանը՝ ողբերգական վթարների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

նիկոլ

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարներին։

«Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է», - ասել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ նախագիծն ԱԺ-ում է ու պետք է քննարկել հնարավորինս շուտ:

Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ ոստիկանությունը պետք է կոշտ միջոցներ ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ, հանդուժող վերաբերմունք չպետք է լինի։ 

Անդրադառնալով Զոդի կամրջի վրա տեղի ունենցած ողբերգական դեպքին՝ Օսիպյանն ասել է որ կամրջի վրա անթույլատրելի է վազանց կատարել:

«Մենք ամեն ինչ անում ենք, ճիշտ է, ասում եմ ամեն ինչ անում ենք, բայց չեմ բացառում, որ գործառույթների մեջ կան թերացումներ», - ասել է Օսիպյանը՝ տեղեկացնելով, որ  ՃՈ պատահարները վերջին տասը տարում շարունակում են աճել:

«2018 թվականի ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ 2736 վիրավոր, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, 169 զոհ, 3212 վիրավոր», - ասել է Օսիպյանը, ապա հավելել, որ դեպի Հայաստան մեքենաների աննախադեպ հոսք կա:

«2017-ին ներկրվել է 38 հազար տրանսպորտային միջոց, 2018-ին՝ 73 հազար 562, իսկ 2019 թվականի վեց ամիսներին արդեն ունենք 54 հազար 216 տրասնպորտային միջոց», - ասել է Օսիպյանը:

Վարչապետն արձագանքել է․ «Իմ համոզմունքն այն է, որ տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, եթե բերում է, ընդամենը տեղային էֆեկտի»։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news