Փրկարարները կանչից վերադառնալիս Իսակովի պողոտայում օգնել են ավտովթարիղ տուժածներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

ԱԻՆ

Հայաստանի ԱԻՆ-ում հուլիսի 15-ին՝ ժամը 15:02-ին, ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը Երեւան քաղաքի Բաբաջանյան փողոցի 47 շենքի բնակարաններից մեկի փակ դռան կանչից վերադառնալու ճանապարհին՝ Իսակովի պողոտայում, նկատել է ավտովթար:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ Ա.Ք., ծնված 1976 թ.), «Mercedes C230» (վարորդ Կ.Գ., ծնված 1985 թ.) եւ «Opel Astra G» (վարորդ Ժ.Ք., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ ուղեւորին (Մ.Գ., ծնված 1980 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Ա.Ք.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Մ.Գ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news