Ադրբեջանցի սահմանապահները վրացական վանական համալիրից հանել են սրբապատկերները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

1

«Aliq.ge»-ն տեղեկացնում է, որ Բաքուն հուլիսի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարիձեից բացատրություն է պահանջել: 

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր շրջանառվում, որ Դավիթ Գարեջիում լարված իրավիճակ է: Դավիթ Գարեջիի զբոսավար Զվիադ Անանիաշվիլին էլ հայտարարել էր, որ Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում գտնվող Ուդաբնոյի վանքերից ադրբեջանցի սահմանապահները հանել են վրացական սրբապատկերները։

Հուլիսի 14-ին Վրաստանից մի խումբ քաղաքացիներ խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և վիրավորել սահմանապահներին, որոնք իրենց պարտականություններն էին կատարում Ադրբեջանի տարածքում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news