Մոնիտորինգ արեցինք ու փորձեցինք հասկանալ՝ ինչու են համացանցում մարդիկ հայհոյում․ Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 19, 24News

naira zohrabyan

«Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ այսօր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չունի այն հարցի պատասխանը՝ ինչպես պետք է ատելության խոսքը սոցցանցերում կարգավորել։ 

«Մենք փորձել ենք այս հարցը քննարկել մեր փորձագետների հետ, սակայն եթե մենք այսօր գնանք Գերմանիայի ճանապարհով և քրեականացնենք ատելության խոսքը, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աղմուկ կբարձրանա այն հարցի վերաբերյալ, թե Հայաստանում ճնշում են ազատ խոսքը և գուցե ես էլ միանամ այդ աղմուկ բարձրացնողներին, որովհետև ինձ համար ազատ խոսքը բացարձակ արժեք է»,– ասաց նա:

Զոհրաբյանը նշեց, որ իրավաբանների հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում դեռևս չեն կարողացել գտնել «այն նուրբ սահմանը», որը չի սահմանափակի երկրում խոսքի ազատությունը, սակայն որը միաժամանակ երկրում կկանխարգելի ատելության հոսքը: 

«Մենք մի հետաքրքիր մոնիտորինգ արեցինք ու փորձեցինք հասկանալ՝ ինչու են համացանցում հայհոյում: Ես հասկացա, որ այդ մարդիկ չեն էլ կարդում՝ ինչ է գրված, նրանք տեսնում են կոնկրետ նկարներ ու սկսում է հայհոյանքների տարափը: Սա շատ վտանգավոր տեղ տանող ճանապարհ է: Դե, երբեմն, ասում են՝ սոցիալական մեդիա է, անպատասխանատու հարթակ է, ով ինչ կցանկանա կասի, սակայն մենք հիմա պետք է փորձենք լուծումներ գտնել»,– ավելացրեց նա: 

ԱԺ պատգամավորը նաև մեջբերեց համացանցում ատելության խոսի կարգավորման միջազգային փորձը, մասնավորապես նշեց, որ Գերմանիայի ՔՕ 130 հոդվածով նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում ատելության խոսք տարածելու համար: Հանցագործություն են համարվում  նաև հանրայնորեն վիրավորանքի, անարգանքի, մարդկային արժանապատվության դեմ ուղղված հայտարարությունները ու այդ հիմքով հաշվեհարդարի կոչերը։ 

«ԵԽ Նախարարների խորհրդի թիվ 97/20 հանձնարարականում տրված է «ատելության խոսք» եզրույթը: Ատելության խոսք նշանակում է խոսքի բոլոր դրսևորման այն ձևերը, որոնք տարածում, խթանում կամ արդարացնում են ռասսայական ատելությունը, այլատյացությունը, հակասեմականությունը կամ ատելության բոլոր այն ձևերը, որոնք հիմնված են անհանդուրժողականության վրա: Այս պահին Ֆրանսիայի և ԵՄ-ի մի շարք երկրներ քննարկում են խստացնելու պատժամիջոցները սոցիալական կամ լրատվական դաշտերում ատելության խոսքի կոչերի վերաբերյալ պատասխանատվությունը»,– նշեց նա: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news