Արմավիրի մարզում հայտնաբերվել է ապօրինի որսի դեպք․ հրացաններն առգրավել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

որս

Բնապահպանության եւ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս Արմավիրի մարզում հայտնաբերվեց ապօրինի որսի դեպք՝ որսագողության դեմ պայքարի միջոցառման շրջանակներում իրականացվող հերթական շրջայցի ընթացքում։

Քաղաքացիներ Ա.Ս.-ն եւ Ա.Ս.-ն մինչեւ որսաշրջանի բացումը որսացել էին 9 հատ լոր։ Նրանց մոտ հայտնաբերվել է որսորդական 2 հրացան, որոնք առգրավվել են։

Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

Ապօրինի որսի կանխարգելման վերահսկողական շրջայցերը շարունակվում են։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news