Հաջորդ տարի գյուղական համայնքներում 21 նոր փոքր դպրոց կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Հաջորդ տարի գյուղական համայնքներում 21 նոր փոքր դպրոց կկառուցվի: Այս մասին, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: նախաարրը նշեց, որ արդեն դպրոցների ցանկը կա, դրանք տարբեր մարզերում են կառուցվելու, և նախկինում նման աննախադեպ ծավալի աշխատանքներ չեն իրականացվել:

Նիկոլ Փաշինյանի հայտնած մտահոգությանը, թե երբեմն հեռավոր գյուղերում պատշաճ կրթական մակարդակ ապահովելու հարցում խնդիր է առաջանում, բացի դրանից  աշակերտների թիվն է քիչ, Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ այդ խնդիրների լուծման մի քանի մոդելներ կան, որոնցից մեկը հեռավար ուսուցումն է. «Կա կենտրոն, որտեղ հավաքվում են մասնագետները: Այն դպրոցներում, որտեղ կա ուսուցչի կարիք, տվյալ դասաժամին տեսակապի միջոցով իրականացնում են դասը: Կարող են դասացուցակները սինխրոնացվել եւ միաժամանակ մի քանի դպրոցներում անցկացնել այդ դասը: Կա նաեւ այլ մոդել, որ մոտիկ գյուղերի աշակերտներին, օրինակ 5-րդ դասարանցիներին միացնել եւ ձեւավորել միասնական դասարան: