ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում՝ մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու համար: Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից:
Որոշ տաղավարներում բացահայտվել են խախտումներ: ՍԱՊԾ պետը թերությունները վերացնելու համար սահմանել է ժամկետ:
Արարատի մարզպետը կարևորել է նման ստուգայցերի հաճախակիությունը՝ նշելով, որ պատրաստ են ակտիվ համագործակցության՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում դրական արդյունքի հասնելու համար:
Գեորգի Ավետիսյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ ամենօրյա հսկողություն է սահմանվելու տեսչական մարմնի կողմից՝ առաջացած բոլոր թերություններն ու խախտումները վերացնելու համար: