ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ՀԱԿ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով դատական նիստը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ դատարանում նստած են ոճրագործներ, որոնք ոճիր են գործել հայ ժողովրդի նկատմամբ։
Արամ Մանուկյանը կարևորել է, որ հանրությունն արձագանքում է և բողոքի ակցիաներ կազմակերպում դատարանի առջև․ «Սա հասարակության արժանապատվության խնդիրն է, մեր հանրությունը պետք է ոչնչացնի այդ ոճրագործության հնարավորությունները»։
ՀԱԿ անդամը նաև նշէլ ե, որ 2008-ի մարտի մեկն իր համար իրավական գործընթաց չէ, այլ «պատմական ոճրագործություն հայ ժողովրդի նկատմամբ»։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։