Դաշնային հարկային ծառայությունն արգելափակել է Ֆիլիպ Կիրկորովի հաշվեհամարները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Դաշնային հարկային ծառայությունն արգելափակել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հաշվեհամարները, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:

Նշվում է, որ արգելափակվել են «Սբերբանկում» և «ՍԴՄ-Բանկում» ունեցած նրա հաշիվները:

Իր հերթին երգչի պրոդյուսեր Գենադի Ռիբակը РИА Новости-ի հետ զրույցում այդ տեղեկությունը «հերթական հիմարություն է» որակել:

Օգոստոսին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե Կիրկորովին ներառել են Դատական ակտերի հարկադիր կատարման դաշնային ծառայության ցանկում՝ երեք տուգանք չվճարելու համար: Այդ ժամանակ ևս Ռիբակը հերքել էր այդ տեղեկությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news