Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահին Զելենսկին պատվավոր կոչման է արժանացրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օրվա կապակցությամբ պետական պարգևներ և կոչումներ շնորհելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է politeca.net կայքը:

«Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի» պատվավոր կոչմանն է արժանացել Զապորոժիե քաղաքի համար 6 հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ-ուսուցիչ Լավրենտի Մայլամյանը:

Մայլամյանը Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահն է:

Մայլամյանի 6 սաներ մասնակցել են աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնություններին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news