Աննա Հակոբյանը Յարոսլավլում կմասնակցի ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 19-ին Յարոսլավլի Ֆեոդոր Վոլկովոյի անվան ռուսական պետական ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի Հայաստանի անկախության 28-ամյակին եւ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

Նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանը կմասնակցի նաեւ Յարոսլավլի նահանգում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանի անունից տրվող հանդիսավոր ընդունելությանը: Միջոցառման ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հյուրերին կներկայացնի հիմնադրամի գործունեությունը, նախագծերն ու կատարված աշխատանքները: