ՃՈ պետը գոհ է «գործ տալու օրինագիծ» որակված նախագծից․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն

«Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն այս տարի, նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնակի ավելացել է: ՃՈ պատասխանատուները ավտովթարների հիմնական պատճառը ավտոպարկի ավելացումն են համարում: Եվ այս ֆոնին ՃՈ պետ Եգոր Կարապետյանը գոհ է խորհրդարանում առաջին ընթերցում անցած, իրենց ոլորտին առնչվող նախագծից, որը շատերի կողմից «գործ տալու» օրինագիծ որակվեց:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Գիտեք, ամեն քայլափոխի ճանապարհային ոստիկանության տեսուչը չի կարող հայտնվել, դա փաստ է: Ես ասեմ` շատ վարորդներ, որոնք հաճախակի խախտումներ են կատարում, արդեն իսկ կվախենան, որ իրենցից մի երկու քայլ այն կողմ գտնվող քաղաքացին կարող է նկարել եւ ուղարկել ճանապարհային ոստիկանություն: Այստեղ ես վատ բան չեմ տեսնում: Կարծում եմ` կծանրաբեռնվի աշխատանքը, բայց բոլորը կհասկանան, որ ամեն քայլափոխի իրենց կատարած խախտումները, հնարավոր է, քաղաքացիները նկարեն»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: