Ադրբեջանի ՊՆ Հասանովը մտել է ալիևյան քաղաքական էլիտային բնորոշ մառազմի փուլ․ Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 19, 24News

նաիրա զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարություններին ու իր ֆեյսբուքյան էջում գրել.

«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին մտել է ալիևյան քաղաքական էլիտային բնորոշ կլասիկ մառազմի փուլ: Զաքիր «նվաճողը» սպառնացել է շուտափույթ պատերազմով ու ռազմական նոր գործողություններով, որի մասին, պարզվեց, իրենք երազում են ամեն օր:

Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ովքեր շատ զգայուն են Հայաստանից արվող ցանկացած հայտարարության հանդեպ, առնվազն պիտի արձագանքեն բանակցային գործընթացը ուղղակի վտանգող նման հայտարարությանը: Մինսկի խմբից դեռ լռություն է:

Ինչ վերաբերում է Հասանովի հոգեկան անդորրը խախտած հայտարարությանը, ապա հերթական անգամ համոզվում ես, որ «Մանչեսթեր Ցունայթեդից» 40 տարով երիտասարդ Ադրբեջանն ու իր քաղաքական իսթեբլիշմենթը ինտելեկտուալ օբյեկտիվ խնդիրներ ունեն հասկանալու, որ Արցախը մեզանից յուրաքանչյուրն է ու վերջ»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է ու վերջ» արտահայտությանը, հայտարարել էր. «Մենք մեր խոսքը կասենք պատերազմի դաշտում, և մենք երազում ենք այդ մասին...»: