Մեկ գործով պայմանավորված ճնշումներ են գործադրվում դատական համակարգի նկատմամբ․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

բակո

«Մեկ գործով պայմանավորված լուրջ ճնշումներ են գործադրվում դատական համակարգի նկատմամբ, իրավական պետությանը ոչ հարիր գործողություններ են իրականացվում գործադիր մարմնի կողմից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց  փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Սահմանադրական դատարանի դատավորի դեմ սկսված այս գործընթացը տեղավորվում է այն նույն դաշտում, ինչ դաշտում արգելափակվեցին դատարանների դռները, սկսվեց գործընթաց դատավորների դեմ, Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած որոշումից հետո դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ սկսվեց հարձակում տարբեր մեթոդներով, դա շարունակվեց, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը ազատ արձակման որոշում կայացրեց, կասեցվեց գործը եւ փոխանցվեց ՍԴ, իսկ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց, կասեցվեց գործունեությունը, բնականաբար երբ Քոչարյանի գործը ՍԴ–ում էր գտնվում, իշխանությունները հասկանալով, որ չեն վերահսկում ՍԴ–ն, սկսեցին այդ գործընթացը»,–նշեց նա։

Փաստաբանի սաելով՝  դատական իշխանությանը գործադիրի միջամտություններին հասարակությունը պետք է արձագանքի եւ թույլ չտա. «Մի գործով պայմանավորված անթույլատրելի է գործադիրի միջամտությունը դատական համակարգին եւ սա շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու պետության համար, կարծում եմ հասարակության պարտնքն է ամեն ինչ անել, որ այդպիսի միջամտությունը կանխվի։ Հարցը հասել է նրան, որ պատգամավորն է հնչեցնում կարծիք, որ եթե «Իմ քայլը» խմբակցությունը ինչ–որ բան ցանկանում է, ոչ ոք խոսելու իրավունք չունի, սա լուրջ մարտահրավեր է իրավական պետությանը»։