Տիգրան Սարգսյանի յուրօրինակ շնորհավորանքը

ԵՐԵՒԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում առանց մեկնաբանության լուսանկար է հրապարակել՝ այս կերպ շնորհավորելով Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձը։ 

Mediamax-ի լուսանկարում պատկերված է ինքը՝ երիտասարդ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԳԽ փոխնախագահ Բաբկեն Արարքցյանը, ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը և Համաշխարհային բանկի աշխատակից Վահրամ Ներսիսյանցը։