Վրեժ Գաբրիելյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ փրկարար ծառայությունում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Նոյեմբերի 1-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց Փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրենի պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Խորհրդակցությունը սկսելուց առաջ աշխատակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Լոռու մարզում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հիշատակը:

1

Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:

Պատասխանատուները փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ի թիվս այլ հարցերի, Վրեժ Գաբրիելյանը նաև նկատեց, որ փրկարար ծառայության աշխատակիցներն արդեն ստացել են իրենց առաջին բարձրացված աշխատավարձը, որն ավելի պարտավորեցնող է:

Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանն ամփոփեց արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարություններ:

1