Ֆրանսիական ոստիկանությունը առգրավել է փախստականներով լի բեռնատար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Ֆրանսիա

Ֆրանսիայի ոստիկանությունը երկրի հարավում բեռնատար է առգրավել, որում թաքնվել էր առնվազն 31 փախստական՝ Պակիստանից։ Այս մասին Interfax-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել են ֆրանսիական ԶԼՄ-ները։

Նրանց տվյալներով՝ մեքենայի ղեկին նույնպես պակիստանցի է եղել, նա ձերբակալված է։ Բեռնատարն արտաքինից կասկածելի ոչինչ չի ունեցել, այն կանգնեցրել են հերթական ստուգման համար։

Բոլոր միգրանտներին, այդ թվում երեք անչափահասի, համապատախան գործողություններից հետո հանձնել են Իտալիայի իշխանություններին։