Արգավանդում կահույքի արտադրամաս է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

ԻՆ

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:50-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Երկաթգծի 2-րդ փողոցում՝ կահույքի արտադրամասում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, մարվել՝ 11:15-ին:

Մասամբ այրվել են տանիքի (200 քմ) փայտյա կառուցատարրերը (3 քմ):