ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությամբ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ է ներկայացվել, իսկ մեղադրող դատախազին՝ բացարկ։
Ըստ պաշտպանի՝ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք իր պաշտպանյալի հանդեպ։ Միջնոդրությանը միացան նաև մյուս պաշտպանները։