Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի հայտարարություններն ահագին ընդհանրություններ ունեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

«Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի հայտարարություններն ահագին ընդհանրություններ ունեն։ Չեմ ուզում պնդել, որ նույն գծի մեջ, բայց փաստենք՝ բավականին նմանություններ կան երկուսի հայտարարություններում»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Անդրադառնալով Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարցազրույցին, պատգամավորն ասաց․ «Նա ԱԱԾ տնօրեն է եղել, կարող էր կանխել այն վտանգերը, որոնք սպառնում են մեր պետությանը։ Միայն թե հիմա էլ չասեն, թե Վանեցյանն ուզում էր կանխել դրանք, ու հենց այդ պատճառով էլ պահանջեցին նրա հրաժարականը, ինչը, բնականաբար այդպես չի»։

Մանրամասները՝ տեսանյութում։