Չենք հեռանա, քանի դեռ Սիրիայի ժողովուրդը չի ասել՝ շնորհակալություն, արդեն կարող եք․Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

բակո

«Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից այնքան ժամանակ, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ երկրի ժողովուրդը»,- ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում ելույթի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Քանի դեռ Սիրիայի ժողովուրդը չի ասել՝ «շնորհակալություն, դուք արդեն կարող եք հեռանալ», մենք չենք կարող դուրս գալ այդ երկրից»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանությունները բազմիցս Թուրքիայի գործողություններն իրենց երկրի հյուսիսում անվանել են ներխուժում, իսկ սիրիական ԶԼՄ-ները մշտապես տեղեկացնում են «Թուրքիայի օկուպացիոն ուժերի» եւ նրանց կողմից սատարվող ահաբեկիչների հարձակումների մասին։