Անարխիան էր Հայաստանից գնալուս պատճառը․ Արտյոմ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

«Անարխիան, կոռուպցիան էին հիմնական պատճառները, որ գնացի Հայաստանից․- ասում է դերասան Արտյոմ Կարապետյանը՝ հյուրընկալվելով 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի տաղավարում, ու հավելում- ինչ որ կատարվեց անցյալ տարի մեր երկրում, հեղափոխություն էր, թե իշխանափոխություն, կարևոր չէ, հրաշքի պես մի բան էր, ոչ մեկս չէր հավատում։ Հեռվից հեռու հետևում էի և ոգևորվում։ Հայաստան վերադառնալուս առիթը նաև այս ոգևորությունն էր։ Մեկուկես ամիս է այստեղ եմ և շփվում եմ տարբեր գերատեսչությունների հետ ու համոզվում, որ կոռուպցիա չկա։ Ովքեր որ շտապում են, թող մի քիչ էլ սպասեն, լավ է լինելու։ Իսկ նախկիններն ինչ ցանել էին, այն էլ հնձեցին։ Ճիշտ է, մտահոգող բաներ էլ կան, այսօրվա իշխանավորների 51 տոկոսից ավելին նախկիններն են, այս դեպքում ինչպե՞ս կարող ենք ասել իշխանափոխություն»։

Դերասանը անդրադարձել է նաև իր բեմական կյանքին՝ համեստորեն նշելով․ «Արվեստագետը Տիգրան Մանսուրյանն է, ես չեմ»։ Իսկ բեմից դուրս նախասիրություններին անդրադառնալով՝ հավելում է, որ սիրում է ձեռքի աշխատանքով զբաղվել, որ շուտով բեմական նախագծերին զուգահեռ հիմնելու է ձեռքի աշխատանքով ստեղծվող արտադրություն։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս