ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Թուրքմենստանում նշվող Չեզոքության օրվա առիթով: Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ այս նշանակալի օրն արտահայտում է բոլոր պետությունների հետ ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու Թուրքմենստանի ժողովրդի ձգտումը:
Նա Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հաջողություներ ու քաջառողջություն է մաղթել, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: