ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Wizz Air ավիաընկերությունը հաջորդ տարվանից չվերթներ կիրականացնի Հայաստան։ Ընկերության հեռանկարներում չվերթների տարբեր ուղղություններ են։ Այս մասին լրագրողներին ասել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:
«Վստահ եմ՝ սա շատ լավ կլինի Հայաստանի համար», - ասել է Վենդեն
Ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն ասել է, որ WizzAir-ը թռիչքներն իրականցնում է ոլորտում ամենաժամանակակից Airbus A320 և A 321 օդանավերով։
«Մենք չվերթներ իրականացնում ենք կետից կետ և չենք առաջարկում համակցող չվերթներ: Տոմսերը վաճառվում են օնլայն և մարդիկ ստիպված չեն լինի գնալ տուրիսWizz Air ավիաընկերությունը հաջորդ տարվանից չվերթներ կիրականացնի Հայաստան։ Ընկերության հեռանկարներում չվերթների տարբեր ուղղություններ են։ Այս մասին լրագրողներին ասել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:տական գործակալություն և այդտեղից գնել տոմսեր», - շեշտել է Ռադոն:
Ըստ WizzAir-ի ներկայացուցչի՝ ավիաընկերության առավելություն է տալիս սպառողին։ Նա կարող է վճարել միայն այն ծառայությունների համար, որոնք ուզում է ստանալ:
Նա հավելել է նաև, որ ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից երկու ուղղությամբ չվերթներ կիրականացնի՝ Վիեննա և Վիլնյուս, շաբաթը երկու անգամ:
«Գները սկսվելու են 24.99 եվրոյից, արդեն կարող եք ամրագրումներ անել առցանց», - ասել է նա։