Պատգամավորների անձեռնմխելի են, բալային համակարգը նրանց չի վերաբերում․ Գևորգ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Գևորգ

ԱԺ պատգամավորների խախտումների համար մենք ենք վճարելու. բալային համակարգը նրանց չի վերաբերում: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է դերասան Գևորգ Գրիգորյանը:

«Արդյոք մարդիկ տեղյակ են, որ ԱԺ պատգամավորները, ովքեր բալային համակարգի համար քվեարկել են, անձեռնամխելի են այդ իսկ օրենքի առաջ։ Նրանց հատկացված պետական համարանիշերը պատկանում են ազգային ժողովին, և ՃՈ չգիտի թե կոնկրետ որ համարը ումն է։ Նրանց խախտումները ուղարկվում են ազգային ժողով, որտեղ իր հերթին պետբյուջեից վճարվում են բայց նորից եմ ասում՝ բալերից,նրանք չեն զրկվելու, դա մեզ համար է միայն։

Այդ օրենքը չի տարածվում նաև ոստիկանության աշխատակիցների վրա։ Գործող սիստեմը նույնն է, նրանց տուգանքները գնում են ՆԳՆ։ Այսինքն՝ Հայաստանում տուգանողը ինքը չի տուգանվում և չի մտնում բալային համակարգի մեջ, ինչպես նաեւ չեն տուգանվելու ռուսական համարներով մեքենաները։ Սա մի օրենք է, որը վերաբերվում է միայն մեր նման հասարակ մարդկանց, ինչքանով է դա արդար, ինչու են բարեփոխումները միտված հարվածելու, առանց այդ էլ հալածված մարդկանց։

Ուզում են բացի ճանապարհներից նաեւ տնե՞րը բեռնաթափվեն։ Այս չմտածված, ոչ տրամաբանական բալային համակարգը 3 բանի է բերելու, գործազրկության թվի աճին 50.000-60.0000 ամենաքիչը, հանցաքործությունների թվի աճին եւ արտագախթի։ Իսկ նորին մեծություն ընտրյալները կլինեն անձեռնամխելի, կուշտ, տաք եւ պարգևավճարված, ո՞ր արժանիքի համար ԱԱԾ-ն գիտի»: