Հայկ Մարությանը չի զանգահարել՝ խնդրելու խոչընդոտել քննիչ հանձնաժողովի ստեղծումը․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

մակունց

«Հայկ Մարությանը չի զանգահարել՝ խնդրելու խոչընդոտել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։ Մենք հնարավորինս փորձում ենք կատարել հրապարակային և թափանցիկ գործողություններ»,- այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի տապալված նախաձեռնությանը։

«Օրենքից շեղում կատարելը կարող է շատ վատ նախադեպ լինել։ Հարցը ոչ թե քննիչ հանձնաժողով չստեղծվելն է, այլ թույլ տալը, որ հարցը քննարկվի այն կառույցում, որը լիազորված է դա անել։ Ի վերջո, ավագանին մանդատ է ստացել՝ համապատասխան գործառույթներ իրականացնելու», - ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, ապա հավաստիացրել, որ քաղաքական օրակարգը չի կարող վեր լինել իրավական նորմերից։