Նոր Ուղի գյուղի բնակչի մոտ «Մակարով» ատրճանակ և թմրամիջոց է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

 

Հունվարի 23-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Տափերական գյուղում հայտնաբերել ու, մեքենայով հանդերձ, հիմնավոր կասկածանքով բաժին բերման են ենթարկել Նոր Ուղի գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ, ինչպես և թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 5 գրամից ավելի քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դեղնականաչավուն զանգվածը թմրամիջոց է։ Ատրճանակի վերաբերյալ երիտասարդը որևէ հայտարարություն չի արել։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաքիմիական փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս