Պարոն Հայրապետյանը չգիտի՝ ինչ հիմքով են իրեն ձերբակալում․ Ամրամ Մակինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24New

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը չգիտի իր պաշտպանյալին բերման ենթարկելու պատճառը։

«Պարոն Հայրապետյանի հետ խոսել եմ, ինքն էլ չգիտեր, թե ինչ հիմքով են բերման ենթարկում», - լրագրողների հետ զրույցում ասաց Ամրամ Մակինյանը։

«Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելը որևէ առնչություն չունի Ֆուտբոլի ֆեդերացիայի քրեական գործի հետ։ Ավելին, պարոն Հայրապետյանը երեկ այդ գործով հարցաքննվել է որպես վկա և ցուցմունքներ է տվել այդ առերևույթ դեպքի հետ կապված»,-ասաց Մակինյանը։

Հարցին, թե կասկածներ չունի՝ ինչու են ձերբակալել Ռ. Հայրապետյանին, Մակինյանը պատասխանում է․

«Հաշվի առնելով վերջին գործողությունները՝ Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և մյուսների հետ կապված, կարող եմ ենթադրել, որ թմրանյութ կամ զենք պահելու կասկածանքով։ Երբ այլ պատճառաբանություն չի լինում մարդուն բերման ենթարկելու, այդ պատճառաբանությունը միշտ կա ու կա», - ասաց Ամրամ Մակինյանը։