Սոցիալական կարիքը գնահատողների 85%-ը չունի մասնագիտական կրթություն․ Զարուհի Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

սոցիալական

«Նախարարությունը կհամագործակցի հայաստանյան 5 ԲՈՒՀ-երի հետ՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման ուղղությամբ»։ Այս մասին ֆեսյբուքյան էջում հրապարակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում սոցիալական կարիքի գնահատման գործառույթ իրականացնող և այդ ոլորտում աշխատող անձանց ավելի քան 85 %-ը չունեն մասնագիտական կրթություն: Մինչդեռ տարիներ շարունակ Հայաստանի համալսարանները և մեր ունեցած կրթական համակարգը ապահովում են այդ մասնագետների առկայությունը երկրում, որից մենք, պարզապես, չենք օգտվել: Այլ կերպ ես սա կանվանեի անգործություն»,- Զարուհի Բաթոյան:

Նշենք, որ հուշագրի նպատակն է նպաստել գիտագործնական բնագավառների համակողմանի զարգացմանը, ինչպես նաև՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրմանը՝ սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով կրթություն ստացած մասնագետների առաջնահերթ ներգրավման միջոցով: