Լիտվայի ԱԳ նախարարը հայերենով շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳՆ-ին

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News  

Լիտվիայի ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել էր Լիտվիայի հանրապետությանը երկրի անկախության տոնի առթիվ։ Շնորհավորանքին Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը հայերենով պատասխանել է թվիթերյան իր միկրոբլոգում։  

«Շնորհակալ եմ սիրելի ընկերներ: Լիտվացիները և հայերը կիսում են սերը դեպի անկախություն և ժողովրդավարություն»,- գրել է նախարարը:

Լիտվիա