43-ամյա տղամարդը 19-ամյա աղջկա գրպանից գողացել է բջջային հեռախոսը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Փետրվարի 14-ին` ժամը 16.30-ի սահմանում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ րոպեներ առաջ Տիգրան Մեծի պողոտայում 19-ամյա մի աղջկա գրպանից գողացել են բջջային հեռախոսը:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին:

Որոնողական աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, և հետևողական աշխատանքի շնորհիվ օրեր անց գողությունը բացահայտվեց:

Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Վանաձորի 43-ամյա մի բնակիչ:

Փետրվարի 17-ին իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս