ԵՊԲՀ-ում օտարերկրացի ուսանողների առողջական վիճակը չի տարբերվում տեղացի ուսանողների վիճակից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

եպբհ

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵՊԲՀ-ի օտարերկրացի ուսանողների առողջական վիճակին։

«Հարգելի գործընկերներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, թե ունեն արդյոք առողջական խնդիրներ ԵՊԲՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողները, ապա տեղեկացնեմ, որ մեր օտարերկրացի ուսանողների առողջական վիճակը որևէ կերպ չի տարբերվում տեղացի ուսանողների առողջական վիճակից»,- նշել է Դանիելյանը: