Վատիկանում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Վատիկան

Վատիկանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել։  Դեպքի մասին հաղորդել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։

«Այսօր ընդհատվել Է Վատիկանի առողջապահության և հիգիենայի տնօրենության ամբուլատորիայի աշխատանքն այն բանից հետո, երբ դրա հարկաբաժինները սանիտարական մշակման են ենթարկվել կորոնավիրուսով պացիենտներից մեկի վարակման հայտնաբերումից հետո»,- ասված է հայտարարությունում։