Արարատի մարզում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ որոշ երթուղիներ չեն գործի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News    

կորոնավիրուս

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ չեն գործելու

Երևան-Արտաշատ-Երևան
Երևան-Մասիս-Երևան
Երևան-Արարատ-Երևան
Երևան-Վեդի-Երևան

ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։

Չի աշխատելու նաև ներմարզային, ինչպես նաև համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը»։