Հնդկաստանում կարանտինը խախտած ավելի քան 3000 մարդ են կալանավորել․ Daily Mail

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

հնդկաստան
Daily Mail-ը, հնդկական լրատվամիջոցներին հղում անելով գրում է, որ Հնդկաստանի ոստիկանությունն ավելի քան 3000 մարդ է ձերբակալել կորոնավիրուսի պատճառով երկրում սահմանված մեկուսացման ռեժիմը խախտելու համար: Նրանց կարող է սպառնալ մինչև 1 տարվա ազատազրկում և տուգանք:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կորոնավիրուսի պատճառով մարտի 25-ից 21 օրով համազգային կարանտին է հայտարարել: Իշխանությունը երկրի բնակիչներին կոչ է արել առանց լուրջ պատճառի դուրս չգալ փողոց, սահմանափակվել նաև հասարակական տրանսպորտի, մետրոյի և երկաթուղիների աշխատանքը: Հնդկաստանի բնակիչները սակայն, շարունակում են չենթարկվել իշխանությունների պահանջներին։

Հնդկաստանի Տելանգանա նահանգի ղեկավար Կալվակունտլա Չանդրաշեքարը նույնիսկ կրակի հրաման արձակելու սպառնալիք է հնչեցրել։

«Խնդրում եմ, թույլ մի՛ տվեք, որ բանը դրան հասնի։ Վարչակազմը չի կարող կանգնեցնել բոլորին։ Ես ստիպված կլինեմ դիմել բանակի օգնությանը կամ արձակել «տեղում կրակելու» հրաման։ Խնդրում եմ մնացեք տանը»,- ասել է նահագապետը։

Նշենք, որ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 649-ի, 13 մարդ մահացել է։

Տեսանյութեր

Live

Լրահոս