ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Մարտի 28-ին՝ ժամը 23:40-ին, Երվանդ Քոչարի փողոցից, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել երեք տղամարդ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:
Պարզվել է, որ նրանք ժամը 23.30-ի սահմանում Օղակաձև զբոսայգու չգործող սրճարանի երկաթյա թիթեղները քանդելով՝ տեղափոխել են «Օպելի» մեջ ու փորձել գողանալ:
Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: