ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը մարտի 30-ին ընդունել է դիտորդական առաքելությամբ մարտի 31-ի ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանականների պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԿԸՀ–ի լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են սպասվող ընտրությունների կազմակերպական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է մարտի 31-ին կայանալիք ընտրությունների դերը՝ որպես Արցախում պետականաշինության գործընթացն ամրապնդող հերթական քայլ: