ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Արցախում ժամը 14:00-ի դրությամբ Արցախում նախագահի և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 50 534 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 48,3 տոկոսը: Այդ մասին հայտարարել է Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Ըստ Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների՝ քվեարկել է 17349 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 44,5 տոկոսը:
Ըստ շրջանների պատկերը հետևյան է.
Ասկերան - 6919 ընտրող կամ 57,2 տոկոսը,
Հադրութում – 4901 ընտրող կամ 55,7 տոկոսը,
Մարտակերտ - 6858 ընտրող կամ 51,3 տոկոսը,
Մարտունի – 8285 կամ 47.8 տոկոսը,
Շահումյան – 1099 ընտրող կամ 51.4 տոկոսը,
Շուշի – 1935 ընտրող կամ 49 տոկոսը,
Քաշաթաղ – 2978 ընտրող կամ 41.9 տոկոսը,
Երևան- 210 ընտրող կամ 27.1 տոկոսը: