Իսրայելի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով. նա մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

կորոնավիրուս

«Kan» ռադիոկայանը, վկայակոչելով Իսրայելի նախարարի գրասենյակի հայտարարությանը, հայտնում է, որ Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով: Նախարարը կշարունակի իր աշխատանքը տնից և կլինի բժիշկների վերահսկողության ներքո:

Նշենք, որ Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 1-ին երեկոյան աճել է մինչև 6092-ով՝ մեկ օրում ավելանալով 710-ով, մահվան դեպքերի թիվը հասել է 25-ի:

Իսրայելի առողջապահության նախարարության համաձայն՝ 95 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, 241 մարդ ապաքինվել է: