Որոշ սահմանափակումներ դուրս են տրամաբանությունից, դրանք պետք է վերացվեն. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ եթե կառավարությունը շարունակի երկրում հաստատված արտակարգ դրության իրավական ռեժիմը, ԱԺ-ն որևէ բան անել չի կարող։ Սակայն խորհրդարանն իրավասու է առաջարկել չեղարկել նախագծով սահմանված որոշ միջոցառումներ։ 

Մարուքյանը կարծում է, որ պարետի որոշմամբ սահմանված որոշ սահմանափակումներ դուրս են տրամաբանությունից, և տեսնում է անհրաժեշտություն, որ դրանք վերացվեն։

Էդմոն Մարուքյանն արդարացի չի համարում նաև այն, որ քաղաքացիները կարող են տուգանվել պարետի որոշումներից չբխող իրավախախտումների համար։

Շարունակությունը՝ տեսանյութում։