Տեսանյութերի մրցույթ՝ «Մնա տանը». լավագույները կարժանանան խորհրդանշական մրցանակների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ԿԳՄՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5-12-րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ:
Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների:
Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, [email protected] էլփոստին:
Տեսանյութի տևողություն՝ մինչև 5 րոպե
Լեզու՝ հայերեն
Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։
Լավագույն տեսանյութերը կտեղադրվեն ԿԳՄՍՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում:
Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ: