Երեխաների առողջությունից կարևոր բան չկա․ հետևե՛ք պաշտոնական աղբյուրներին․ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

արայիկ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է․

«Այս ընթացքում կառավարությունն ապացուցել է, որ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա: Կորոնավիրուսի խնդրի հետ կապված թափանցիկությունը ևս ձեր աչքի առաջ է:

Ուստի, մեծագույն խնդրանքս է հետևել պաշտոնական աղբյուրներին: Ցանկացած որոշում, որը վերաբերում է հարյուր հազարավոր շահառուների խմբերի, մի կոճակի սեղմումով չի լինում: Որոշում լինելու դեպքում կառավարությունը կտեղեկացնի, այդ թվում՝ այստեղ:

#Չփռշտաք»

արայիկ