ՊԵԿ-ին դատի է տվել` հստակ պահանջով․ «Ժողովուրդ»

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  17, 24 News

ՊԵԿ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը դատի է տվել ՊԵԿ-ին:

Նա ՀՀ վարչական դատարանից պահանջում է ՊԵԿ-ի 17.01.2020թ հրամանն անվավեր ճանաչել եւ, որպես իրավական հետեւանք, իրեն հարկային ծառայության աշխատանքի վերականգնում` կրկին նշանակելով հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ:

Բացի այդ, պահանջել է նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով չստացված աշխատավարձը բռնագանձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում