Դոլարի, եվրոյի, բրիտանական ֆունտի, ռուբլու փոխարժեքը շարունակում է նվազել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքը ապրիլի 17-ին կազմել է 483.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.61 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 523.45 դրամ՝ նվազելով 3.33 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 600.98 դրամ՝ նվազելով 3.57 դրամով, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.52 դրամ՝ նվազելով 0.02 դրամով։

Թանկարժեք մետաղներից արծաթի համար բանկը սահմանել է 241.17 դրամ, ոսկու համար՝ 26,910.46 դրամ, պլատինի համար՝ 12,292.14 դրամ:

Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջից։