Ցուկերբերգին մտահոգում է ԱՄՆ-ում սահմանափակումների հապճեպ չեղարկումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News        

Ցուկերբերգ

«Facebook»-ի ղեկավար  Մարկ Ցուկերբերգը նախազգուշացրել է ԱՄՆ-ում մտցված սահմանափակումները հապճեպ հանելու վտանգների մասին:

«Թեպետ ներկա սահմանափակումների պայմաններում ինքնամեկուսացման ռեժիմը հանգեցրել է վնասների, ես վախենում եմ, որ որոշ տեղերի բացումը շատ ավելի արագ է կատարվում, քան վարակի տարածվածության մակարդակի իջեցումը, ինչը երաշխավորում է նոր բռնկումներ, ինչպես նաև կվատթարացնի առողջապահական, տնտեսական վիճակը»,- ասել է նա: