Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունների քննարկումն ավարտվեց

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 8, 24 News

քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ավարտեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդութունների քննարկումը։  

Նշենք, որ փաստաբանները ներկայացրեցին Ռ․ Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու,  կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։ Փաստաթղթերը մուտքագրվել են դատարան մարտի 16-ին, ապրիլի 24-ին և ապրիլի 17-ին համապատասխանաբար։ 

Որպես անձնական երաշխավոր այսօր դատարան ներկայացան ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ 
Դատավարության բոլոր կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը 17։50-ին։