Վերջին 1 օրում Չինաստանում գրանցվել է վարակման 6 դեպք, երկրում ակտիվ վարակակիր է 87 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

կորոնա

Վերջին 1 օրում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք: Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 87 է: 

Չինաստանի առողջության պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ համաճարակի ժամանակ արտասահմանից եկած քաղաքացիների շրջանում գրանցվել է 1700 վարակման դեպք, առողջացել է 1656 մարդ, 40-ը դեռ հիվանդանոցներում են:

Նշենք, որ Չինաստանում համաճարակի ժամանակ ընդհանուր առմամբ գրանցվել է 82,947 վարակման դեպք, որից 78,227-ը բուժվել է, 4,633-ը՝ մահացել: