Չինաստանում վերջին 1 օրում գրանցվել է վարկման 22 նոր դեպք. ակտիվ վարակակիր է 647 մարդ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

չին

Չինաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարկման 22 նոր դեպք: Երկրում այս պահին ակտիվ վարակակիր է 647 մարդ, որից ծայրահեղ ծանր վիճակում է 50-ը:

Կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր՝ 82,858 վարակվածից 77,578-ն արդեն բուժվել է, մահացել է 4,633 մարդ:

Նշենք, որ երկար ժամանակ Չինաստանը՝ որպես վարակի էպիկենտրոն համարվող երկիր, վարակակիրների թվով աշխարհում 1-ին տեղում էր, այժմ՝ 10-րդում:

Ամենամեծ թվով վարակակիր ունեցող երկրների ցանկում են ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, ապա՝ Չինաստանը:

Տվյալներին կարող եք ծանոթանալ worldometers.info/coronavirus/-ում: