ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Վենետիկում երկու գերմանացի Մեծ ջրանցքում լողալու համար տուգանվել են և վռնդվել քաղաքից, հաղորդում Է CNN-ը:
«Զբոսաշրջիկները մերկացել են Ռիալտոյի կամրջի մոտ՝ այնտեղ թողնելով իրենց իրերը։ Այնուհետև ցատկել են ջրի մեջ և լողալով անցել Մեծ ջրանցքը», - հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է 350 եվրոյով և ստիպված է եղել ժամանակավորապես լքել քաղաքը։
Նշվում է, որ այս տուգանքը Վենետիկի ջրանցքներում լողալու համար ստանդարտ պատիժ է և կապված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետ:
--0-- ՍՊ